Բարի օր Տնտեսություն 

Ամերիաբանկն առաջատար դիրքում է  ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների

analitik.am

Ամերիաբանկը 2018թ. արդյունքներովառաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:

Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքումԲանկի ֆակտորինգի պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Ֆակտորինգի ծառայությունից օգտվում են տնտեսության ամենատարբեր ոլորտները (էներգետիկա, շինարարություն, առևտուր, հանրային ծառայություններև այլ ոլորտներ) ներկայացնող հաճախորդներ, որոնց շրջանառու միջոցները համալրելու նպատակովանհրաժեշտ է լինում ստանալ կարճաժամկետ ֆինանսավորում: Որպես ճկուն ֆինանսական գործիք` ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ լուծել այս խնդիրները, այլ նաև աշխատել գործընկերների հետ տարաժամկետ վճարման պայմաններով: Ֆակտորինգի շրջանակներում հաճախորդներն իրենց դեբիտորական պարտքի գծով ձևավորված դրամական պահանջի իրավունքը զիջում են Բանկին` փոխարենն անմիջապես ստանալով ֆակտորինգային ֆինանսավորում, որը թույլ է տալիս անխոչընդոտ իրականացնել կազմակերպությունների բնականոն ֆինանսական գործունեությունը:

Նշենք, որ գործարքների գերակշիռ մասը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին, որի շրջանակներում Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ, ինչը արտահանողներինհնարավորություն է ընձեռում կառուցելու ֆինանսական տեսանկյունից առավել արդյունավետ և վստահելի հարաբերություններ արտերկրի գործընկերների հետ:

Ամերիաբանկը Հայաստանիդինամիկզարգացողբանկերիցէևդասվումէերկրիամենակայունև խոշոր ֆինանսականհաստատություններիշարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸունիվերսալբանկէ, որըմատուցումէկորպորատիվ, ներդրումայինևմանրածախբանկայինծառայություններ` տրամադրելովբանկայինլուծումներիամբողջականփաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Նույն շարքից