Մինչև ուսումնական պրոցեսը կազմակերպելու, կենցաղը ապահովելու համար ավելի լավ պայմաններ չստեղծենք, Մոնթե Մելքոնյան վարժարանը չի տեղափոխվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Հիշեցնենք, որ վարժարանը տեղակայված Դիլիջանի նախկին ՊԵԿ-ի շենքում: Այն մասին, որ վարչարանը կարող է տեղափոխվել, բարձրաձայնեց Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե կա արդյոք արդեն հարմար վայր, Բալայանը հարցրեց՝ իսկ արդեն որոշվե՞լ է, որ օտարվում է:
«Եթե ներդրող հայտնվի, կիրականացնի համապատասխան ներդրումը, պայմանները կստեղծվեն, այդ ժամանակ կտեղափոխվի»,-ասաց Պաշտպանության փոխնախարարը: