Հասարակություն 

Մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը. Արսեն Բաբայանը՝ ԱԺ մաքրուհիների մասին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն ըստ պայմանագրի Կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան այս պահին ստանում են մաքրուհիները: Այսինքն մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը:

Եթե ճիշտ են մաքրուհիների պնդումներն այն մասին, որ իրենց պատրատսվում են վճարել 40.000 ՀՀ դրամ աշխատավարձ, ապա ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը և Կատարող ընկերության նկատմամբ կիրառի անհրաժեշտ հետևանքներ:

ԱԺ մաքրուհիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել` դժգոհելով իրենց առաջարկվող նոր աշխատանքային պայմաններից։ Նրանց խոսքով` նախկինում իրենց ստացած 65–67 հազար դրամ աշխատավարձի փոխարեն, իրենց հիմա առաջարկում են 45 հազար դրամ աշխատավարձ։

 

Նույն շարքից