Քաղաքականություն 

Մենք Հայաստանը չենք ճանաչում որպես պետություն, իսկ ԼՂ հարցում աջակցում ենք Ադրբեջանին. Պակիստանի նախագահ

analitik.am

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել նախագահ Արիֆ Ալվիի և Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը խոսել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

Պակիստանի նախագահը մասնավորապես նշել է, որ իր երկիրը շարունակում է հակամարտության կարգավորման հարցում աջակցել Ադրբեջանին՝ հավելելով, որ Պակիստանը Հայաստանին չի ճանաչում որպես պետություն:

Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ռազմական ոլորտում:

Նույն շարքից