Հասարակություն 

Աննա Օհանյանը հայտնում է, որ սառեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին

analitik.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ ու գործընկերներ

Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․

• Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։

• Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։

• Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։

• Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց։

Նույն շարքից