Քաղաքականություն 

Ռուսական կողմի հետ գազային համաձայնագրերը հնարավորություն են տվել գազի գինը կանխատեսելի դարձնել. Շարմազանով

analitik.am

Ռուսական կողմի հետ գազային համաձայնագրերը հնարավորություն են տվել գազի գինը կանխատեսելի դարձնել մինչեւ 2018թ. և խուսափել գազի թանկացումից: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:


«Եթե ցանկությունների ոլորտից եք խոսում, մեր ցանկությունն է ոչ թե 189 դոլարով ներկրել գազը, այլ 80 դոլարով, 8 դոլարով կամ անվճար, բայց, դժբախտաբար, ՀՀ-ն չունի գազի կամ նավթի բնական պաշարներ, իսկ այլընտրանքը կարող է լինել 400, 500 կամ 600 դոլար, որը կհանգեցներ գնաճի և աղքատության մակարդակի ավելացման»,-ասաց Շարմազանովը:


Նրա խոսքով՝ գազային պայմանագրի դետալները ներկայացվելու են բոլորին, քանի որ այնտեղ թաքցնելու որեւէ բան չկա: «Ես կասկածում եմ, որ նույնիսկ ամբողջական, ամենամանր փաստերը ներկայացնելու դեպքում ընդդիմադիր ուժերից մի քանիսը քաջություն կունենան հայտարարելու, որ այդ գազային համաձայնագրերը բխում են հասարակության շահերից»,-նկատեց Շարմազանովը:

Նույն շարքից