Հասարակություն 

Ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու. Աննա Օհանյան

Այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն առանձին խոսեց կապված Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի քարտուղար Աննա Օհանյանի մասին՝ ցանկանալով իմանալ կարող է արդյո՞ք նա ազնվորեն և անկեղծորեն կատարել իր աշխատանքը. «Տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին՝ լինելով նաև ՀՀԿ անդամ: Կարո՞ղ է ազնվորեն և անկեղծորեն ներկայացնել այսօր կատարվող աշխատանքը»։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ անկախ իր անցյալ աշխատանքի հետագծից, Աննա Օհանյանն ազնվաբար և անկեղծորեն անում է իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի կատարվող աշխատանքը լինի պարզաբանված և լուսաբանված. «Եթե ինչ-որ բան հաղորդակցման տեսանկյունից բավարար չափով չի հասնում հասարակությանը, դա գուցե հենց մեր ֆունկցիոնալ ստորաբաժանումների խնդիրն է»:

Analitik.am-ի հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան մամուլի խոսնակ Աննա Օհանյանը զերծ մնաց քաղաքական առումով որևէ մեկնաբանություն տալուց. «Մասնագիտական առումով կարող եմ ասել, որ վերադասս, կարծում եմ, գոհ է իմ աշխատանքային պարտականությունների իրականացումից, թեև հասարակայնության հետ կապերի աշխատանքում մշտապես բարելավելու ահռելի աշխատանք կա: Կարող են նաև օրենսդիրն ու մնացած այլ շահագրգռված անձինք օգնեն մեզ բարելավելու մեր աշխատանքներ»:

«Նախարարը, ինչպես նշեց իր պատասխանում, նույնպես չի կարծում, որ ես թերանում եմ իմ աշխատանքում: Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։ Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»,-ասաց Օհանյանը։

Օֆելի Իսրայելյան

  • 101
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    104
    Shares

Նույն շարքից