Հասարակություն 

Պատգամավորների աշխատավարձը տալ սահմաններում աշխատողներին, վերջիններիս աշխատավարձը՝ պատգամավորներին

analitik.am

Էրիկ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անվճար խորհուրդ

Բարև ձեզ ՀՀ քաղաքացիներ

Քանի որ ՀՀ-ում բյուջե չկա, որ սահմանամերձ գոտիներում աշխատողների աշխատավարձը բարձրացնեք, կառաջարկեմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը տալ այսօրվա ազգին ծառայողներին (սահմաններում աշխատողներին), իսկ նրանց աշխատավարձը տալ ՀՀ պատգամավորներին:

Պատգամավորների աշխատանքային ժամը օրվա մեջ 8-12 ժամ է, օրվա վերջ գնում են ուր ուզում են, քննում են, ով իրենց սպասում է, արթնանում են անպայման տանը , ուտում են ինչ իրենք ուզում են, շաբաթ և կիրակին անցկացնում են իրենց հարազատների հետ: Փառք Աստծո: Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար:

Այդ ամենի համար ստանում ամենաքիչ աշխատավարձը երևի 500.000դրամ: Իսկ սահմանում աշխատողը, օրվա մեջ աշխատում է 24 ժամ, ուտում քարից փափուկ, բամբակից պինդ ինչը չի շարժվում, քնում են ավտոմատի հետ, արթնանում դզոտիկում, շաբաթ կիրակին անցկացնում երկուշաբթի, երեքշաբթիի պես:

Աշխատավարձ է ստանում, ամոթ է չասեմ (ծիծաղելի է, շատ ծիծաղելի է): Երկու աշխատանքներն էլ կոչվում ենք ծառայում եմ ՀՀ:

Այդ փոփոխությունից հետո կերևա, կաշառքը վերացա՞վ ...Ու ով կմնա ծառայելու:

Լաաաավ, գոնե իրար գումարեք երկու կես անեն: Օր՝ (500.000+ամոթա): 2=աշխատավարձ

Եթե դեմ չես կիսվիր, իմացիր ընկերոջդ կարծիքը, եթե դեմ ես, մի անիմաստ բան անպայման գրիր, կկարդանք:

(Դեմ մարդկանց է վերաբերվում) հլը էս նկարի մեջի առյուծ տղերքին նայեք

Կյանքում չեն դավաճանի !!!

Չմոռանաք գրեք, բա առաջ ինչի չէիք ասում»։

Նույն շարքից