Հասարակություն 

Ադրբեջանում սկսել են նեղվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիներից

analitik.am

Ադրբեջանում սկսել են նեղվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիներից:  Ադրբեջանցի քաղաքագետ, դիվանագետ Ֆիկրետ Սադիկովը, խոսելով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վարչապետ Փաշինյանի ջանքերի մասին, հայտարարել է, որ միջազգային հանրությունն արդեն հայտնել է իր կարծիքը, և դա պետք է մեսիջ լինի հայկական կողմի համար:

Ադբրբեջանցու խոսքերով, ՀՀ ղեկավարը չի հասկանում հակամարտությունը և անում է սադրիչ քայլեր՝ գնալով Արցախ և այնտեղ սելֆիներ անելով:

Սադիկովի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը վերոնշյալի փոխարեն պետք է պայմանավորվածության հասնի ադրբեջանական կողմի հետ հակամարտության մասով:

Նույն շարքից