Գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արդարադատության նախարարի տեղակալներին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Սուրեն Քրմոյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ փոխնախարարները ազատվելու են պաշտոնից, քանի որ համարձակվել են ամանորյա տոներն անցկացնել Հայաստանից դուրս:

Նույն շարքից