Քաղաքականություն 

Կառավարության աշխատակազմում փոփոխություններ են կատարվել

analitik.am

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

Բացի այդ, Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից և վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

Նույն շարքից