«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանին հարցրինք՝ մինչ պատգամավոր դառնալը Դուք կառավարական ամառանոցի կառավարիչն էիք` ՊՈԱԿ-ի տնօրենը, Նիկոլ Փաշինյանը լայվերից մեկում «շակալ» ցույց տվեց. շա՞տ էին այդ տարածքում կենդանիները։ «Այո, կային ե՛ւ շակալ, ե՛ւ աղվեսներ, մի հատվածում նաև բներ կային»: Օձերի՞։
«Չէ, շակալների ու աղվեսների, ձորից էին նրանք, ենթադրում եմ, բարձրանում, ուտելիքի հետևից էին գալիս»: Երբ տնօրեն էիք, ովքե՞ր էին ապրում ամառանոցում: «Երբ ես գնացի, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն արդեն պատրաստվում էր դուրս գալ այնտեղից. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանենք էին, հետո օգոստոսին եկավ Արթուր Վանեցյանը»:
Շփում կա՞ր նրանց միջև: «Իհարկե` ոչ։ Ի դեպ, եթե անկեղծորեն ասեմ` վեց ամիս լինելով տնօրեն, ես ոչ մի անգամ գոնե պատահական չեմ հանդիպել Սերժ Սարգսյանին»: Որ հանդիպեիք, կբարևեի՞ք։ «Այո, կարծում եմ` այո»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում