Քաղաքականություն 

Ճակատագրական հանգիստ. Ինչու հեռացվեցին Արդարադատության փոխնախարարները. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ար­դարադատության երկու փոխնախարարներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանն ազատվել են աշխատանքից:

Նրանց հան­ցանքը եղել է այն, որ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյա­նի հրահանգին, ամանորյա տոներն անցկացրել են Հայաստանից դուրս:

Ի դեպ, նրանք ամանորյա ուղեգրերը պատվիրել էին մինչև վար­չապետի հրահանգը, իսկ վարչապետի հրահանգից հետո իրենց արտերկիր մեկ­նելու մտադրությունը համա­ձայնեցրել էին արդարադա­տության նախարարի հետ՝ ստանալով նրա համաձայ­նությունը:

Եվ ահա Ամանո­րից գրեթե երեք ամիս անց փոխնախարարներն ազատ­վում են աշխատանքից, որ­պեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցույց տա, որ չի հանդուրժելու ոչ մի կարգա­զանցություն, և իր հրահան­գը ենթակա է պարտադիր կատարման, եթե անգամ այն հակասում է բանականու­թյան նորմերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից