Հասարակություն 

«Գլխառադ» արված գործ. «Նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Անցած տարի անմխիթար և բառացիորեն քանդված վիճակում էր գտնվում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհը և բնակչության համար դարձել էր ուղղակի պատուհաս: Հայտնի փաստ է, որ ճանապարհներ հիմնանորոգելը բավական ծախսատար և մեծ գումարներ պահանջող գործընթաց է:

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ճանապարհը կառուցվեց, չնայած ֆինանսավորումը կար ՀՀԿ-ի իշխանության ժամանակներից: Զարմանալին այն էր, որ ըստ կառուցապատողների և շինաշխատանքներն իրականացնողների ճանապարհի շինարարությունը կատարվել է ամենաբարձր ստանդարտներին և նորմերին համապատասխան, ըստ այդմ՝ դրան համապատասխան կատարվել են նաև գումարային հատկացումներ:

Սակայն այսօր արդեն ճանապարհն ուղղակի փլվում է, առկա են հազարավոր ասֆալտային ճաքեր և փոսեր, ասել է թե՝ ուղղակի «գլխառադ» արված գործ է: Այս ամենի հետ մեկտեղ հետաքրքրական է, թե ինչպես է ստացվել, որ «նոր Հայաստանում» շինարարները ռիսկի են գնացել և նման ցածր որակի ճանապարհ են կառուցել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից