Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը ցավակցում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:

Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    104
    Shares

Նույն շարքից