Հասարակություն 

Պետական գերատեսչություններում աշխատակիցները տխրել են. ապրիլի 7-ին պարգևատրումներ չեն լինելու. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նա­խարարություններում և պետական այլ գերատեսչություններում աշխատողները բա­վականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ պատգևատրումներ չեն լինելու:

Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կա­նանց: Իսկ հիմա իշխանությունները, հստա­կ Ամանորին տրված խոշոր պարգև­ավճարների առաջացրած հանրային աղմու­կից հետո, չեն պատրասվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ:

Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգևավճարներ տալ, բացառությամբ գու­ցե նրանց, որոնք եռամսյակային պարգև­ատրում մարտին չեն տվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից