Բարի օր Հասարակություն 

Քաղաքացու կյանքը տո՞ն է․․․

Կառավարությունը մարտի 21 –ի նիստում ընդունեց քաղաքացու օրը նշանակելու մասին որոշման նախագիծը։ Ըստ նախագծի, « Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ ապրիլի վերջին շաբաթը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր։ Տոնը ինքնին շատ հաճելի երևույթ է, սակայն ակամայից հարց է առաջանում, թե ո՞ր քաղաքացու տոնն ենք նշելու՝ հպարտ քաղաքացու՞, թե՞ գործազուրկ, մեծ վարկերից ճռռացող, սևերի, սպիտակների, անտեսվածների, պարգևատրվածների, թե՞ հիասթափվածների տոնը։ Հայ քաղաքացիները գրեթե մեկ տարի ներողամտորեն հանդուրժում են անփորձ կառավարիչների «թավշյա ցնցումերը», իրավիճակին չտիրապետելու ակնհայտ հանգամանքը, հանցավոր անգործությունը, ֆեյսբուքյան պատերազմներն ու ճնշումերը իրենց տեսակետին չհամընկնող քաղաքացիների հանդեպ և այլն, և այլն․․․

Երիտասարդ իշխանավորները սովորելու, աճելու և իմաստանալու մեծ ճանապարհ ունեն անցնելու, բայց արդյո՞ք մենք ունենք այդքան ժամանակ՝ հաշվի առնելով ՀՀ առջև ծառացած լուրջ մարտահրավերները։ Հայաստանի քաղաքացիներն ուզում են ապրել այսօր և այստեղ։

ՀՀ քաղաքացուն պե՞տք է այդ տոնը, թե՞ անհրաժեշտ է քաղաքացու կյանքը տոն դարձնել՝ պարգևելով նրան երջանկության համար անհրաժեշտ նախապայմանները։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

  • 319
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    321
    Shares

Նույն շարքից