Գլխավոր Հասարակություն 

Այ ըտենց, դե հավաքի, բա որ ասում եմ. Նիկոլ Փաշինյանը ծխախոտի մնացուկ է հավաքում /լուսանկար/, /ուղիղ միացում/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից մասնակցում է իր իսկ կողմից հայտարարած շաբաթօրյակին՝ մաքրության գործում իր ներդրումն ունենալով Սոս Սարգսյանի անվան թատրոնի շինարարության տարածքում: Հարկ է նշել, որ այսօր տեղի է ունենալու թատրոնի հիմնարկեքի արարողությունը: Սակայն, երբ Փաշինյանը տեսավ շրջապատի աղբը, բարկացավ, նկատողություն արեց պատասխանատուներին, ապա սկսեց մաքրել տարածքը:

«Թորոսյան Արսեն, որ այդքան ասում է՝ արգելեք ծխելը, հիմա նայում է ու ասում՝ այ ըտենց, դե հավաքի, բա որ ասում եմ»,-կատակով նշեց վարչապետը՝ ցույց տալով ծխախոտի մնացուկները, որոնք հավաքում էր:

Դիտարկմանը, որ ինքը դեմ է եղել ծխախոտի գնի բարձրացմանը, վարչապետը նշեց. «Ոչ, ծխախտոի գինն արդեն բարձրանալու է, տեմպի մասին է խոսքը: Թորոսյանն ասում է, որ պետք է արագ բարձրանա, իսկ ես ասում եմ, որ աստիճանական անենք»:

 

Նույն շարքից