Հասարակություն 

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Նույն շարքից