Հասարակություն 

Եղբայր ամեն ինչ չէ էլի, որ օրենսդրությամբ... Նիկոլ Փաշինյանն ընդհատեց Հայկ Մարությանին /տեսանյութ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մասնակցել շաբաթօրյակին: Երկրի ղեկավարն այսօր պետք է մեկներ մարզ, սակայն մինչ այդ պետք է մասնակցեր Սոս Սարգսյանի անվան թատրոնի հիմնարկեքին: Հիմնարկեքը հետաձգվում է, քանի որ վարչապետը, տեսնելով տարածքի աղբը, նախ բարկացավ պատասխանատուների վրա, ապա ձեռքը վերցրեց ավելը և սկսեց մաքրել տարածքը, ապա սկսեց մաքրել ամբողջ շինարարության տարածքը: Վարչապետին ուղեկցում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իսկ քիչր առաջ միացավ նաև Աննա Հակոբյանը:

Բացի մաքրությունից, վարչապետն ուշադրություն հրավիրեց նաև շինությունը օղակի մեջ վերցնող ժապավենի վրա՝ անթույլատրելի համարելով որոշ բաներ. «Սա ի՞նչ է, սա ո՞ր երկիրն է, 60 անգամ օգտագործած է, մի՞թե չի կարելի մի նորմալ, քաղաքակիրթ բան անել: 60 թվից եկած ինչ-որ ցելաֆանի լենտ են քաշել, դա անհարգալից է մարդկանց նկատմամբ»,-դիմելով քաղաքապետին՝ ասաց վարչապետը:

«Պարոն վարչապետ, խնդիրը նրանում է, որ օրենսդրական…դա էլ ենք մտցնում փոփոխություն»,-պատասխանեց Մարությանը:

Սակայն վարչապետն ընդհատեց նրան. «Եղբայր ամեն ինչ չէ էլի, որ օրենսդրությամբ է: Պետք է ասել, որ գնան նորմալ ժապավեն գնեն, բերեն»,-ասաց Փաշինյանը:

Լրագրողների հարցին, որ իր ընտանիքն է այստեղ ու առաջարկում է մարզ գնալ, վարչապետը կատակով ասաց՝ դա ընտանեկան խոսակցություն է:

Քիչ անց թատրոնի հիմնարկեքն ի վերջո մեկնարկեց:

 

Նույն շարքից