Քաղաքականություն 

Օլիմպիական խաղերի ընթացքում շփման գծում կպահպանվի հրադադարի ռեժիմը. Ջեյմս Ուորլիք

analitik.am

Ադրբեջան և Հայաստան այցից հետո ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter միկրոբլոգում գրառում է կատարել, որում տեղեկացնում է այն մասին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են հրադադարը հարգելու իրենց հանձնառությունը՝ հատկապես Օլիմպիական խաղերի ընթացքում։


«Լավ լուր։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու հրադադարը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,– ասվում է համանախագահի գրառման մեջ։ 

Նույն շարքից