Քաղաքական 

Հնդկաստանը Հայաստանի քաղաքացիների համար պարզեցրել է վիզային ռեժիմը

Հնդկաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների՝ երկիր մուտք գործելու համակարգի փոփոխությունները: 2014-ի հոկտոմբերիս սկսած՝ 180 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները կկարողանան վիզա ստանալ՝ժամանելուց հետո: Այս մասին հայտարարել է ծրագրման նախարար Ռաջիվա Շուկլին, փոխանցում է Times of India պարբերականը:


Հաղորդվում է, որ վիզային համակարգի լիբերալիզացիան արտոնվել է Հնդկաստանի հատուկ ծառայությունների կողից:


Ըստ որում՝ ժամանելուն պես վիզաներ չեն տրամադրվելու միայն ութ երկրներ քաղաքացիների՝ Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Սուդանի, Աֆղանստանի, Իրաքի, Նիգերիայի, Սոմալիի ու Շրի Լանկայի:


Ներկայումս այդ համակարգը գործում է Վիետնամի, Նոր Զելանդիայի ու Ճապոնիայի քաղաքացիների համար: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:

Նույն շարքից