Կառավարությունը նոր նախագիծ կմշակի պետական ծառայողների համար բազմաբնակարան շենքեր կառուցելու ծրագիրը սկսելու համար: Նման հանձնարարական տվեց այսօր վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին՝ Կառավարության նիստի ընթացքում:
Վարչապետը նշեց, որ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին:
«Մենք երկար աշխատել ենք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ: Երևան քաղաքում պետք է կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր ու մեր աշխատողներին ապահովենք բնակարանով»,-ասաց նա և ավելացրեց, որ հարկավոր է նաև նախագծին կցել նաև հիպոթեքային ապահովվածության հետ կապված հարցերը: