Գլխավոր Հասարակություն 

Դավիթ Հարությունյանը՝ Արդարադատության փոխնախարարների պաշտոնանկության մասին

analitik.am

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 22-ին աշխատանքից ազատվեցին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

Արդարադատության փոխնախարարների հնարավոր պաշտոնանկության մասին խոսվում էր դեռ ամիսներ առաջ: Ըստ խոսակցությունների, նրանց պաշտոնանկությունը կապ ունի ամանորյա տոների հետ: Բանն այն է, որ նրանք համարձակվել են դեմ գնալ Փաշինյանի որոշմանը և հանգստյան օրերն անցկացնել Հայաստանից դուրս: Հանուն արդարության պետք է նշել, որ Քրմոյանն ու Հովհաննիսյանը համապատասխան պատրաստությունը տեսել են այն ժամանակ, երբ դեռ Փաշինյանի որոշումը չի եղել:

Պաշտոնանկությունների վերաբերյալ Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ափսոսում է:

«Ե՛վ Սուրեն Քրմոյանը, և՛ Արթուր Հովհաննիսյանը ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներից են։ Շատ ափսոսում եմ, որ նման կադրեր ենք կորցնում»,-նշեց Հարությունյանը։

Հարցին, թե ինչը կարող է լինել նրանց աշխատանքից հեռացման պատճառը, Դավիթ Հարությունյանը դժվարացավ պատասխանել։

Նույն շարքից