Քաղաքականություն 

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ինտերնետ-գրաքննության մասին օրենքին

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրենք, որով նախատեսվում է խստացնել վերահսկողությունն ինտերնետում, հայտնում է Türkiye-ն:

 

Օրենքն ուղղված է անձի իրավունքների պաշտպանությանն ու մասնավոր կյանքի անձեռնմխելիությանը, սակայն դրանում առկա ոչ հստակ ձևակերպումների պատճառով դիտարկվում է որպես ինտերնետում գրաքննություն սահմանելու միջոց:

 

Փաստաթուղթը քննադատության է արժանացել Թուրքիայի ընդդիմության, ինտերնետ հանրության, միջազգային կազմակերպությունների և հասարակության կողմից:

 

Օրենքով նախատեսվում է թույլ տալ կայքերի արգելափակումը նախքան դատավարությունները, իսկ պրովայդերներին ստիպել պահպանել օգտատերերի մասին տեղեկությունները: 

Նույն շարքից