Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին հայտարարել է, որ այլ ընտրություն չունի, քան բավարարել Եգիպտոսի ժողովրդի պահանջը` առաջադրվելով այդ երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ գեներալի թեկնածությունն առաջադրել էր Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը:
Երկրի ժամանակավոր ղեկավար Ալի Մանսուրը ստորագրել է հրամանագիր, որով փոխվարչապետ, պաշտպանության և զինվորական արդյունաբերության նախարար գեներալ Սիսիին շնորհվել է մարշալի կոչում:
Ալ Սիսին մեծ ժողովրդականություն սկսեց վայելել, երբ բանակն անցած տարվա հունիսին սատարեց իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ ակցիաները:
Նախագահի ընտրությունները Եգիպտոսում կկայանան ծրագրվածից շուտ` ապրիլի 19-ից ոչ ուշ: