Հասարակություն 

Մոսկվայում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. Հնչել են կրակոցներ

analitik.am

Մոսկվայում բիզնես կենտոններից մեկում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել տրավմատիկ ատրճանակի օգտագործմամբ: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Իրավապահների տեղեկություններով, մի խումբ անձինք հարձակվել են երկու տղամարդու վրա: Նրանցից մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխին, մյուսի աչքն է վնասվել:

Տուժածները հոսպիտալացվել են: Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ խուլիգանության հոդվածով:

 

Նույն շարքից