Հասարակություն 

Սպանության սպառնալիքներ՝ Արտակ Զեյնալյանի հասցեին

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին սպանության սպառնալիքներ տալու փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մարտի 19-ին արդարադատության նախարար Ա. Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, ուղղվել են հարցեր նաև ՀՀ պետականս սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովի մասին և դրա վերաբերյալ արդարադատության նախարարը պատասխաններ է տվել։ Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Երեկ մինչև կեսօր Նոյեմբերյանի ոստիկանները որոնում էին Խ. Ասլանյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից