Հասարակություն 

Քաղաքը մաքրելուց առաջ լավ կանեիք սկսել ձեր մտքերը, խոսքը, շարժառիթները, արժեքները մաքրելուց. Ռուբեն Մելիքյան

analitik.am

Խնդիրն ավելի խորքային է։ Նոր իշխանության գաղափարական «ֆրոնտմենները» սկզբունքորեն և անկեղծորեն անընդունելի են համարում այն մոտեցումը, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները, մեղմ ձևակերպեմ, «վիճելի» իրավաչափություն ունեն։ Նրանք անվիճելի են համարում այդ իրադարձությունների դարակազմիկ, պատմական արժեքավորությունը (այստեղից էլ՝ Քաղաքացու օրվա «վիճելի» նախաձեռնությունը)։ Ավելին, նրանք սկզբունքորեն և անկեղծորեն ակնկալում են, որ նախորդ իշխանության հետ աշխատած մարդիկ («նախորդ իշխանությանը ծառայած մարդիկ») հրապարակավ կամ մասնավոր զրույցներում դատապարտեն նախորդ «հանցավոր, բռնապետական ռեժիմը»՝ ստանալով նոր իշխանության հետ աշխատելու «ինդուլգենցիա»։

Եթե դու միջին օղակի պետական պաշտոնյա ես և չես կիսում «հեղափոխական գաղափարախոսությունը», չես օգտագործում հեղափոխական բառամթերք, այլ ընդամենը քո ուղիղ պարտականություններն ես կատարում, ապա քեզ առավելագույնը կարող են ինչ-որ չափով հանդուրժել, քանի դեռ պետք ես։ Բայց դու միշտ պետք է «2-րդ սորտի պաշտոնյա» քեզ զգաս՝ խոշորացույցի տակ և միշտ մեղավոր։ Քեզ կարող են առանց բացատրելու աշխատանքից հեռացնել, եթե այլևս պետք չես, քո աշխատանքը կարող են հրապարակավ կասկածի տակ դնեն՝ մոռանալով նույնաբնույթ աշխատանքը շատ ավելի վատ կատարող հեղափոխականներին՝ «1-ին սորտի պաշտոնյաներին»։

Սա է, իմ պատկերացմամբ, հարցի խորքային կողմը։ Ու, այո՛, շաբաթօրյակը շատ կարևոր միջոցառում է։ Բայց Քաղաքը մաքրելուց առաջ լավ կանեիք սկսել ձեր մտքերը, խոսքը, շարժառիթները, արժեքները մաքրելուց։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից