Քաղաքականություն 

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին. (լուսանկարներ)

analitik.am

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ,  մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ`  Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների և դեպարտամենտի աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից  ներգրավվել են ՔԿ վարչական շենքերի և դրա հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:

ՔԿ  աշխատակիցների ջանքերով մաքրվել և բարեկարգվել է իրենց հատկացված տարածքները, իսկ որոշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներ ներգրավվել են բնակելի շենքերի բակերի մաքրման աշխատանքներում:

ՔԿ նախագահը շրջել է քննչական բաժնի շենքերով և ծանոթացել համապետական շաբաթօրյակի շրջանակներում կատարվող աշխատանքներին:

Նույն շարքից