Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը, ըստ երևույթին, չի հերքել, որ փոխնախարարներն ազատվել են տոները Հայաստանից դուրս անցկացնելու համար

Իշխանական վերին օղակի մեր գործընկերները պարտավոր են իրողություններին համապատասխան դրսևորվել: Եթե վարչապետն այդպիսի կոչ էր արել, կարելի էր հարգել: Համոզված չեմ, որ դրա համար են ազատվել աշխատանքից, բայց շատ կարևոր է վարչապետի խոսքը հարգել: Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Արդարդատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանի և Սուրեն Քրմոյանի պաշտոնանկության մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այդ պաշտոնանկությունները կապ ունեն ամանորյա հանգստյան օրերի հետ:

Հիշեցնենք, որ դեռ Ամանորյա տոներից հետո խոսակցություններ հայտնվեցին այն մասին, որ վարչապետը պաշտոնանկ է անելու Արդարադատության փոխնախարարներին, քանի որ նրանք համարձակվել են տոներն անցկանցել Հայաստանից դուրս՝ դա անելով այն դեպքում, երբ ինքը հորդորել է նման բան չանել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից