Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սոս Սարգսյանի ամենանվիրական երազանքներից մեկը, որը չիրագործվեց վարպետի կենդանության օրոք, այսօր դարձավ իրականություն:
Երրորդ հանրապետությունում առաջին անգամ թատրոնի շենք կկառուցվի՝ մեծ հայի՝ Սոս Սարգսյանի թատրոնի շենքը:
«Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, և նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար»,- մի առիթով ասել է Սոս Սարգսյանը: Մեծ հայ, թատրոնդ արդեն հասցե ունի: