գլխավոր Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հայտարարությանը

Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ ՀԱՊԿ գործունեության հիմքում ընկած է կոնսենսուսային որոշում կայացնելու սկզբունքը: Կազմակերպության անդամ երկրների միջև շարունակվում են բանակցությունները, որոնք ուղղված են սկզբունք և նորմատիվային բազա ստեղծելուն՝ կապված այն բանի հետ, թե ինչ պետք է արվի, եթե գլխավոր քարտուղարի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցվում են: Գլխավոր քարտուղարի նշանակելու մասով վերջնական որոշումն ընկած է հենց այս հարթության վրա: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերիյ Սեմերիկովի հայտարարությանը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին հաստատելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին:

«Այս կոնտեքստում մեզ համար անհասկանալի է, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսում գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերկովը: Այստեղ առաջնային նշանակություն ունի վերոնշյալ սկզբունքի մշակումը՝ բոլոր անդամ երկրների մակարդակով»,-ասել է Նաղդալյանը:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից