Հասարակություն 

Վարք բիչոկաց և թարս ձեռնոցաց

analitik.am

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կոստյումով ու ջինսով, ձեռնոցները թարս հագած, շինհրապարակից հատ-հատ բիչոկ հավաքելով, էդքան կամեռաներ նկարում են իրա բիչոկ հավաքելը, թիկնազորի տղերքը ստիպված պահում են սանիտեկի զիբիլի արկղը բռնած վարչապետին:

Էն կարգին հաղորդման գլխավոր դեՌասաններից մեկն էլ նույն կերպ` ձեռնոցները թարս հագած մտել ա դերի մեջ: Ու էս սաղ դրաման նկարում են տասնյակ լրագրողներ, վարչապետի պպզած դիրքից երևացող տռուսիկը զարդարում է ողջ համացանցը, ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիան ցնծում է համացանցում, ֆեյքերը կազմ պատրաստ ուտում են վարչապետի jujul-ը, Օրբելիի օֆիսում Ազատություն ռադիոկայանի նախկին սաստավը «ապօրինի զավակի» հետ ըմբոշխնում է «Թարս հագած ձեռնոցով մի քանի բիչոկ» օպերացիան:

Բոլորը ուրախ են, երջանիկ, հպաաաարտ, բայց էդ նույն ժամանակ ինձ գրասենյակ բերող տաքսու վարորդը հայհոյում է իրեն և իր նման շատերին, որ «էս դեբիլ անգրագետների կառավարությունը կապեց իր և մեր վզին»:

Թատրոնի միակ դերասանն այդ պահին խրոխտ հայտարարում է, որ ով հեղափոխություն չի արել թող «քաղաքացու օրը» գնա խաշ ուտելու: Էս կոչից հետո բոլոր հագահեխափողագան դիշովգեքը սկսում են խորհել խաշ ուտելու մասին...

Վարչապետի ուղղաթիռը էն ա հա փչանալու վրա է. տեխնիկական սպասարկող անձնակազմից թիկնազորի պետը (ի դեպ Հայրապետով Գրիշան ո՞ւր ա) զանգ է ստանում և փորձում է` տռուսիկն ի տես աշխարհի ցուցադրող, թարս ձեռնոցներով շեֆին զեկուցել, որ ուղղաթիռը, եթե հենց հիմա չթռնի կվերածվի մետաղաջարդոնի, բայց վարչապետ հայոցը թքած ունի ուղղաթիռի վրա, այս պահին նրան շինհրապարակի բիչոկներն են հետաքրքրում և տասնյակ տեսախցիկները:
Վարագույր...

Նույն շարքից