Բարի օր Տնտեսություն 

Հուսամ՝ ներկայիս իշխանությունները չեն խանգարի ինձ՝ պետական շահերից բխող բացահայտումներ անելիս․ Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուսամ՝ ներկայիս իշխանությունները չեն խանգարի ինձ՝ պետական շահերից բխող բացահայտումներ անելիս

Սկսել եմ բավականին լայնածավալ հետաքննություն միջազգային հիմնադրամների, տրանսազգային կորպորացիաների, վերջիններիս հետապնդած շահերի, տարբեր երկրներում արված ներդրումների, ֆինանսավորումների իրական նպատակների, այդ երկրների հասարակություններին հասցվող հնարավոր վնասների, վտանգների մասով: Հաշվի առնելով դառը փորձս, երբ նախկին իշխանությունների օրոք ՎՏԲ-ում առկա ադրբեջանական կապիտալի և դրա հետ կապված վտանգների մասին ենթարկվեցի քաղաքական հետապնդման, մեկ ու կես տարի անցկացրեցի ապօրինի կալանքի տակ, և այն, որ այդ ապօրինի հետպնդումն ինձ միայն ուժեղացրեց, հուսամ՝ ներկայիս իշխանությունները կունենան ողջախոհություն նախկինների սխալները չկրկնելու համար և չեն խանգարի պետական շահերից բխող բացահայտումներ անելիս:

Այն բոլոր տեղեկությունները, որոնք կներկայացվեն, կլինեն փաստերի վրա հիմնված: Հայաստանի համար շատ կարևոր է լինել ուշադիր,քանի որ գլոբալիզացիայից և դրանով պայմանավորված հետևանքներից առաջին հերթին տուժում են հենց փոքր և թույլ տնտեսություն ունեցող երկրները: Հասկանում եմ, որ գուցե բարդ, մի քիչ ծանր և ոչ հումորային թեմայի եմ անդրադառնում, որը կարող է ձանձրալի թվալ, բայց վստահ եմ, որ արդեն ժամանակն է լուրջ վերաբերվել բոլոր այն վտանգներին, որոնք կարող են, այսպես ասած, չոքել մեր դռանը, եթե ուշադիր ու հետևողական չլինենք»:

Նույն շարքից