Քաղաքականություն 

Խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն․ Շարմազանով

«Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի

Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասնակցել էժանագին շոու ներկայացումներին:

Առաջնորդվելով լենինյան շաբաթօրյակների ոգով, Նիկոլը Իլյիչի օրինակով անձամբ է մասնակցում միջոցառումներին, բայց մոռանում է, որ ձևը չէ կարևոր, այլ բովանդակությունը:

Հասարակության մի մասը Նիկոլի շնորհիվ օպտիմալացվել է, իսկ մեծ մասը սկսել է ավելի վատ ապրել:

Երկիրը նախ և առաջ մարդիկ են, որոնց մի մասին ոչ բարով վարչապետը վիրավորում է՝ ասելով, թե ով չի ուզում մասնակցել Քաղաքացու օրվան, կարող է գնալ իրենց հին ռեստորաններում խաշ ուտի, տեղը կբավարարի:
Գռեհիկությունը պոզով-պոչո՞վ է լինում:

Նիկոլի շնորհիվ հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել և ոչ միայն խաշի փող չունեն, այլ նաև հանապազօրյա հացի: Իսկ խաշ թող ինքն ուտի, որ իր ուղեղում տախտակի նման հարթ հայտարարություններ չծնվեն:

Հետաքրքիր է՝ այդքան մեծամտություն ու ատելություն որտեղի՞ց, այ ընկեր...ու էդ խելքով ուզում ես երկիր ղեկավարես:

Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին:
Միմոսությանդ ժամանակը շատ շուտով սպառվելու է:

Հ.Գ. Դու ես չէ՞ ասել՝ հենց ժողովուրդը քեզ չվստահի, գնալու ես:
Դե քեզ տեսնեմ, Նիկո՛լ: Հետո չասես՝ իրողություն է փոխվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

  • 1.2K
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    1.2K
    Shares

Նույն շարքից