Հասարակություն 

«Արև, Երկիր և Եղանակ», ցանկանում եմ բոլորիս՝ պայծառ արև, կանաչ երկիր և պարզ եղանակ. Ֆելիքս Ցոլակյան

Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը:

Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս տոնի կապակցությամբ, մաղթում նրանց հաջողություններ աշխատանքում և երջանկություն անձնական կյանքում:

Միանալով Համաշխարհային Օդերևութաբանական կազմակերպության 2019 թվականի համար ընտրված կարգախոսին՝ «Արև, Երկիր և Եղանակ», ցանկանում եմ բոլորիս՝ պայծառ արև, կանաչ երկիր և պարզ եղանակ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից