Միջազգային Քաղաքականություն 

Տասնյակ հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե

analitik.am

Լոնդոնի կենտրոնով տասնյակ հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել երթի՝ պահանջելով Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Put It To The People» շարժման մասնակիցներն անցնում են Լեյն Պարկից մինչև Խորհրդարանական հրապարակ և հավաքվում են խորհրդարանի շենքի մոտ։

Նշվում է, որ ցույցը տեղի է ունենում Brexit-ի ժամկետը հետաձգելու ԵՄ համաձայնագրի ֆոնին։

Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ կհրաժարվի կրկնակի հանրաքվեի ծրագրից, եթե իր ծրագիրը աջակցություն չգտնի պատգամավորների շրջանում։

Նույն շարքից