Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի նախագահը կայցելի Ռուսաստան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակի կողմից տարածած հայտարարությանը:

Ներկայումս Թուրքիայի նախագահի վարչակազմը չի հայտնում առաջիկա այցի ծրագիրը:

Ավելի վաղ, փետրվար ամսին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեդ Դուրսունը հայտարարել էր, որ թուրքական կողմը հուսով է, որ ապրիլի 8-ին Բուլղարիայի թատրոնում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երկու երկրների մշակույթի և զբոսաշրջության տարվա մեկնարկը կտան:

Նույն շարքից