Հասարակություն 

Չեմ ստացել որևէ առաջարկություն կամ դիմում Առողջապահության նախարարության կողմից. Գևորգ Գրիգորյան

analitik.am

«Հայկական Առողջապահական Ազգային Խորհորդ» ՔՀԿ կոալիցիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր ջում գրում է.

«Հարգելի գործընկերներ և էջի հետևորդներ,
Վաղը 12:00-ին մասնակից եմ լինելու Henaran Akumb-ի կազմակերպած ասուլիսին (տե՛ս հղումը):

Այսօր տեսա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ՆՈՒՅՆ ԺԱՄԻՆ, սակայն նախարարության շենքում հրավիրում է ասուլիս` ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅԻ շուրջ, և պարզաբանում է դա նրանով, որ «բանախոսները մերժել են նրանց ներկայությունը» վաղը կայանալիք ասուլիսին:

Հայկական Առողջապահական Ազգային (ՀԱԱԽ) Խորհուրդը երբևիցե չի մերժել և չի մերժում մասնագետների և նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը թե՛ մասնագիտական քննարկումներին և թե՛ ասուլիսին, ինչի վառ օրինակ է ՀԱԱԽորհրդի կողմից ԱԺ-ում լսումներ անցկացնելու դիմումը, որտեղ նախարարության մասնագետները, խուսափելով առօրյա քննարկումներից, կունենան պետական ամբիոն` իրենց մասնագիտական կարծիքը արտահայտելու համար:

Հավելեմ, որ որպես ՀԱԱԽ նախագահ և ասուլիսի բանախոս, չեմ ստացել որևէ առաջարկություն կամ դիմում նախարարության կողմից` իրենց մասնագետների` վաղը կայանալիք ասուլիսին մասնակցելու վերաբերյալ:

ՀԱԱԽորհուրդը կառուցողական է տրամադրված և միտված է բնակչության իրազեկման լայնամասշտաբ գործունեության իրականացմանը»:

 

Նույն շարքից