Հասարակություն 

Վարչապետի խորհրդականը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում արածի, և մոտակա պլանների մասին

analitik.am

ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, վերջին մի քանի օրերում ես ստացել եմ հազարավոր շնորհավորանքներ Վարչապետի խորհրդական նշանակվելու կապակցությամբ: Այս պոստով ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, և հավաստիացնել, որ և' պաշտոնը, և' շնորհավորանքները շատ պարտավորեցնող են: Եվ ես խոստանում եմ արդարեցնել և' նշանակողի, և' ինձ հավատացողների սպասելիքները:

Հիմա՝ 3 աշխատանքային օրերիս ընթացքում արածիս, և մոտակա պլաններիս մասին:

Գաղտնիք չի, որ իմ գաղափարախոսությունը հիմնված է օդային տեղափոխումների հայկական շուկայում հայկական ավիափոխադրողների կայացման, նրանց ազդեցության ընդլայնման և համաշխարհային շուկա ինտեգրման վրա: Այս ամենին հնարավոր է հասնել միայն օրենքներով ապահովագրված և մասնագիտորեն նպատակաուղղված գործողությունների շնորհիվ:

Այս շաբաթ սկսել եմ `

1. պետական կառավարման համակարգում պարտականությունների և իրավունքների տարաբաշխման շուրջ խորհրդակցություններից ՀՀ ՏԿՏՏ նախարության և ՔԱԿ ղեկավարության հետ: Հաջորդ շաբաթ կշարունակվի արդեն ՔԱԿ -ու և արդյունքում կծնվի այսօրվա պայմաններում լավագույն հնարավոր տարբերակը, որում կփորձենք մաքսիմալ օգտակար դարձնել բոլոր օղակների աշխատանքները:

ԾԱՆՈւՑՈւՄ`ՀՀ Սահմանադրությունը, Պետական Համակարգի կառավարման մասին Օրեքը և Ավիացիայի մասին օրենքը հստակ տարնջատում են ոլորտի քաղաքականությունը մշակողի և տենիկական կարգավորումներն իրականացնողի ստաուսն ու իրավասությունները:

2. Հայկական ավիափոխադրողներ ստեղծվելու և այդ ոլորտում ներդրումների գլխավոր նախապայմանը ոլորտի իրավական դաշտի հավասարության` շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար հնարավորությունների ապահովումն է և մասնակիցների իրավունքների պաշտպանվածությունը: Այս հարթությունում կարևոր դեր են խաղում մի քանի երևույթներ, որոնց մասին ես հերթական պոստերով կտեղեկացնեմ ձեզ:

Այս շաբաթ սկսել եմ նշված գործընթացներից մեկի՝ ռուսական օդանավակայաններում սակագնային խտրականությունը մեր և ռուսական ավիաընկերությունների միջև վերացնելուն ուղղված աշխատանքներ: Հաջորդ շաբաթ կշարունակվեն վերը նշված գործընթացները, նախապատրաստվում են հանդիպումներ և խորհրդակցություններ ՔԱԿ ղեկավարության և հայկական ավիատնկերությունների տնօրինությունների հետ: Որոնց ընթացքում նրանց օգնությամբ կկազմվի ՌԴ ավիացիոն իշխանություններին, համաձայն միջպետական համաձայնագրերի, խորհրդակցությունների հրավիրելու բոլոր թեմաները և ֆորմատը:

Հաջորդիվ կտեղեկացնեմ արդյունքների մասին»։

Նույն շարքից