Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն և Ռուսաստանը առնել-ծախելու գործում են խորացել, Ֆրանսիան էլ իր առևտուրն ունի աշխարհի տարբեր անկյուններում․ Շուկային պետք է մասնակցել․ քաղաքագետ

«Մինսկի խմբի համանախագահներն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: Մինսկի խումբը գործում է հելսինկյան սկզբունքների, մասնավորապես տարածքների ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման վրա:

Թրամպը ասել է, որ Գոլանի բարձունքները պետք է ճանաչել որպես Իսրայելի մաս: Գոլանը, ինչպես Արցախը, Իսրայելի տարածքում է հայտնվել պատերազմի արդյունքում, մի տարբերությամբ, այնտեղ մինչ պատերազմը հրեաներ չէին ապրում, ի տարբերություն Արցախի, որտեղ հայեր էին ապրում:

Հիմա գանք մեկնաբանությանը, ԱՄՆ պետքարտուղարն ասել է. "Գոլանի ճանաչելը որպես Իսրայելի մաս, ամբողջությամբ համապատասխանում է տեղում ստեղծված իրավիճակին և տեղում ստեղծված փաստին":

Ռուսատանը Ղրիմի միացումը նույնպես համարում է ստեղծված իրավիճակից դուրս եկող փաստ: Ռուսաստանը չի ճանաչում Գոլանում ստեղծված փաստը, ԱՄՆ-ն` Ղրիմում: Հիմա դա առևտրի խնդիր է, իրար վրա այդ փաստերը պետք է ծախեն: Դա պրոցես է:

Հիմա գանք Արցախում ստեղծված փաստին: Պարզ է, որ "սկզբունքները" մեկնաբանությունից են կախված և` շահերից, մի բան ծախում ես, մի բան` առնում: Բայց մեկնաբանության տվյալ փաստը հետաքրքիր գործիք է, կարելի է դրանց վրա հենվել:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը առնել-ծախելու գործում են խորացել, Ֆրանսիան էլ իր առևտուրն ունի աշխարհի տարբեր անկյուններում: Շուկային պետք է մասնակցել: Հույս ունեմ, որ մենք մեր առևտրական ջիղը վերջնականապես դեռ չենք կորցրել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից