Քաղաքականություն 

Պատիվ եմ ունեցել՝ լինելու այդ պատմական իրադարձության նախաձեռնողներից և հիմնական զեկուցողը ԱԺ բարձր ամբիոնից․ Շարմազանով

analitik.am

«Ուղիղ 4 տարի առաջ՝ 2015 թ. մարտի 24-ին, ՀՀ Ազգային ժողովը միաձայն ճանաչեց հույների և ասորիների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում:

Պատիվ եմ ունեցել՝ լինելու այդ պատմական իրադարձության նախաձեռնողներից և հիմնական զեկուցողը ԱԺ բարձր ամբիոնից: Ընդդեմ ցեղասպանության ժխտողականության պայքարը պետք է շարունակել նոր թափով:

Այս տարի՝ մայիսի 19-ին լրանում է Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Այդ առիթով Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում նախաձեռնելու եմ միջազգային գիտաժողովներ հանուն Օսմանյան և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության դատապարտման և ճանաչման:

Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն ճանապարհը դրանց դատապարտումն է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։:

Նույն շարքից