Մարտի 24-ին Ստամբուլում մոտ 1,6 միլիոն մարդ է մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության աջակցության հանրահավաքին: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Հանրահավաքը տեղի է ունեցել Յենիկափե հրապարակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ շաբաթ առաջ և կարող է դառնալ քաղաքի պատմության ամենամարդաշատ հանրահավաքը:
Հավելենք, որ հարևան Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:
Thousands waiting for President Erdogan in Istanbul at the joint rally with the MHP leader Devlet Bahçeli for Turkey’s March 31 municipal elections
— Dr. Mehmet Çelik (@celik) March 24, 2019