Թուրքիայի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի հնարավոր դարձնեն անվճար այցելությունը: Այս մասին TGRT-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է թանգարանից դառնալ մզկիթ ՏԻՄ ընտրություններից հետո: Անկախ կրոնից բոլոր զբոսաշրջիկներն այսօր կարող են անվճար այցելել Կապույտ մզկիթ, որը տեղակայված է հարևանությամբ: Սուրբ Սոֆիայի մասով կարելի է նույնն անել»,-հայտարարել է Էրդողանը:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI դրում Կոստանդնուպոլիսի կենտրոնում: 1453 թվականին քաղաքի նվաճումից հետո այն վերածվեց մզկիթի, իսկ 1985 թվականին ձեռք բերեց թանգարանի կարգավիճակ: Հիմա թանգարան մուտքն արժե 10 դոլար: