Մենք չեն կարող Ադրբեջանի հանդեպ կտրուկ հայտարարություններ ակնկալել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ առաջ դրված է բանակցությունների շարունակվելն ապահովելը: Այն փորձում է այնպիսի իրավիճակ չստեղծել, որը Ադրբեջանը կարող էր օգտագործել որպես պատրվակ ու տապալալե ներկայիս բանակցային գործընթացը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ դիվանագիտական ձեւակերպումները տարբերվում են ՄԽ ու կողմերի միջեւ իրական խոսակցություններից: Բանակցությունները շարունակելու ու պահպանելու սկզբունքը թույլ չի տալիս Ադրբեջանի հանդեպ ավելի ոչ դիվանագիտական լեզու կիրառել:
«Նախադրյալներ չկան, որոնք կարող են խոսել այն մասին, որ ակտիվ ռազմական գործողությունները կվերսկսվեն»,-ընդգծել է Մինասյանը: