Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելի վարչապետը սպառնում է

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է ուժով պատասխանել Գազայի շրջանից Իսրայելի վրա հրթիռային հարձակմանը: Վերջինիս խոսքերը փոխանցում է The Timesof Israel-ը:

«Սա հանցավոր հարձակում է Իսրայելի դեմ»,-ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը խոսել է նաև ամերիկյան այցի մասին՝ հայտնելով, որ դրա ժամկետը կրճատվել է. «Մի քանի ժամ հետո ես հանդիպելու եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և անհապաղ վերադառնալու եմ»,-ասել է Նեթանյահուն, ում ամերիկյան այցը մեկնարկում է այսօր՝ մարտի 25-ին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ մի քանի իսրայելցի են տուժել հրթիռային հարձակման արդյունքում: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են մասնավորապես 7 տուժածի մասին:

 

Նույն շարքից