ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից այսօր ԱԺ օրակարգը ներկայացնելիս դահլիճում աղմուկ բարձրացավ. պատգամավորներին սաստեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պահանջելով դահլիճում լռություն պահպանել։
Հանրապետական պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը տեղից արձագանքեց, թե պահանջեք, բայց ոչ ԱԺ մեծամասնությունից և որ աղմուկն իրենց կողմից չէ, իրենք լուռ լսում են ԱԺ նախագահին։
Հովիկ Աբրահամյանին գեներալի բացատրությունը դուր եկավ: «Կստիպենք, որ լսեն պարոն գեներալ, так держать»,-ժպիտով նշեց նա և շարունակեց օրակարգը ներկայացնել։