Գլխավոր Հասարակություն 

Ինչպես է Եփրեմյանը հայտնվել Մոսկվայի օդանավակայանի թռիչքուղում և մահացել. ՌԴ ՔԿ-ն՝ միջադեպի մասին

analitik.am

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարություն է արել անցած տարի Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան միջադեպով: ՔԿ Մոկսվայի վարչության ներկիայացուցիչ Սերգեյ Վազյուլինը մասնավորապես նշել է, որ միջադեպից անմիջապես հետո քրեական գործ է հարուցվել: Կոնկրետ այդ դեպքում քննիչները ստիպված են եղել քննել ոչ միայն հենց մահվան դեպքը, այլ նաև այն, թե ինչպես է Եփրեմյանը հայտնվել թռիչքուղում:

Քննիչների վարկածով, ողբերգությունը տեղի է ունեցել ուղևորների սպասարկման տեխնիկական ռեգլամենտի և ուղեբեռի ձևակերպման ժամանակ գրանցված խախտման արդյունքում:

Այս վարկածին զուգահեռ քննարկվում են այլ վարկածներ ևս, սակայն այս պահին հիմնական վարկածն այն է, որ ուղղակի անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել ուղևորին: Վերջինս դուրս է եկել օդանավակայանի շենքից և դեպի օդանավը շարժվելու փոխարեն, գնացել է թռիչքուղի:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործն ավարտին չի հասցվել, դեռ ապացույցներ են հավաքվում:

 

Նույն շարքից