Ռուսաստանում որոշում է ընդունվել համացանցային 3 հազարից ավելի էջեր փակելու մասին՝ ինքնասպանության թեմայով նյութերի առկայության համար: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի ժ/պ Աննա Պոպովան:
«2012թ. նոյեմբերի 1-ից մենք 3158 հղում ենք ուսումնասիրել, որոնցից 95%-ի դեպքում որոշում է կայացվել արգելված տեղեկության առկայության մասին, որը վերաբերում էր ինքնասպանության եղանակներին եւ դրդում էր դրան», - ասել է Պոպովան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պոպովայի խոսքով՝ ամենից առաջ խոսքը «ՎԿոնտակտե» սոցցանցի էջերի մասին է՝ 21%, ինչպես նաեւ Google-ի և YouTube –ի՝ 3%:
Համացանցային ռեսուրսները փակվել են երեխաներին առողջությանը եւ զարգացմանը վնաս պատճառող տեղեկությունից պաշտպանելու մասին օրենքի հիմքով: